Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը կիսամերկ նոր ֆոտոշարք է անցել, որում գովազդում է իր ապրանքանիշի՝ Kim Kardashian Beauty բրենդի մարմնի խնամքի միջոցներն ու դիմահարդարման պարագաները։
37-ամյա աստղը ֆոտոշարքից նոր լուսանկար է հրապարակել, որը լայն քննարկումների առարկա է դարձել։ Նոր լուսանկարում աստղը կրտսեր դստեր՝ Չիկագոյի հետ է։ Երկրպագուներից շատերը քննդատել են Քիմին՝ դստեր հետ կիսամերկ լուսանկարվելու համար։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ֆոտոշարքը չափազանց համարձակ ու սեքսուալ է ստացվել: Երեք երեխաների մայրն առիթը բաց չի թողել մերկանալու և գայթակղիչ մարմնով պարծենալու համար: Ֆոտոշարքի հեղինակը աստղային լուսանկարիչ Դևիդ Լաշապելն է: