
Հելոուինի եւ համապատասխան տոնական կերպարների երկրպագուհիներն Instagram-ում միավորվել են #halloweenmakeup հեշթեգի միջոցով: Հոկտեմբերի 31-ին սոցցանցում տասնյակ հազարավոր գրառումներ են հայտնվել այն մասին, թե ինչպես են աղջիկները զարդարվում տոնակատարության առթիվ:
Հրապարակված սելֆիների հիմն;ական թեմատիկան դարձել են վհուկների, մեռյալների, ուրվականների, զոմբիների եւ ուրիշների կերպարները:
Ընդհանուր առմամբ Instagram-ում կարելի Է գտնել ավելի քան 1,28 միլիոն հրապարակումներ՝ #halloweenmakeup հեշթեգով եւ ավելի քան 46 միլիոն՝ #halloween նիշով: