Greatpicture.ru-ն ներկայացրել է կենդանակերպի ամենավրեժխնդիր ու հիշաչար նշանների ներկայացուցիչներին։
Կարիճ։ Կենդանակերպի ամենակատաղի նշանը։ Եթե նեղացնեք Կարիճին կամ կտրեք նրա ճանապարհը, կարող եք փոխել բնակության վայրը, ջնջել սոցիալական ցանցերում ձեր հաշիվները և պաշտպանության միջոցներ ձեռնարկել։ Զայրացած Կարիճն ամենավտանգավորն է։
Ձկներ։ Լուռ և զգացմունքային Ձկները կարող են անմեղ թվալ։ Նրանք իսկապես կարող են համբերել և երկար ժամանակ ներել, բայց եթե անցնեք սահմանները, դատապարտված եք։ Նա անընդհատ կզայրանա, ձեր շուրջ բամբասանքի ու ատելության սարդոստայն կհյուսի՝ ձեզ հնարավորինս շատ ցավեցնելու համար։ Մի օր կարող եք արթնանալ ու հասկանալ, որ աշխատանք, գումար, ընկերներ չունեք միայն պատճառով, որ ցավեցրել եք Ձկներին։
Ցուլ։ Եթե Ցուլին այն աստիճանի զայրացնեք, որ նա սկսի մտածել վրեժխնդիր լինելու մասին, ձեռք կբերեք թշնամու, ով ցանկանում է դժբախտացնել ձեզ։ Ցուլը չի խղճա ձեզ։ Նա ձեր կյանքը պարզապես փորձության կվերածի, քանի դեռ չի ներել ձեզ։ Միայն թե հաշվի առեք, որ կամակոր մարդկանց համար ներելը բավական բարդ է։
Կույս։ Հեշտությամբ կարող է ձեր կյանքը մղձավանջի վերածել՝ չնայած սկզբնական շրջանում կարող եք նույնիսկ միանգամից չհասկանալ, որ ինչ-որ բանով զայրացրել եք Կույսին։ Կույսի վրեժի ձևն արտահայտվում է ագրեսիվ մեկնաբանությունների և գործողությունների ձևով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը