Վերջերս հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը հոսպիտալացվեց: Բոլորը տարակուսած էին, թե ի՞նչ կարող է լինել: Երգիծաբանը բոլորին տեղեկացրեց. նա քաղցկեղով հիվանդ է:
Զադորնովը իրեն մեկուսացրել է արտաքին աշխարհից և շփվում է միայն հարազատների հետ: Հանրությանը հայտնի է միայն, որ նա բուժումը պետք է անցնի Մերձբալթիկայում:
Դիմելով երկրպագուներին, Զադորնովը սոցցանցում գրել է. «Բուժումը լինելու է երկարատև և բարդ: Այդ պատճառով համերգները հետաձգվելու են: «Քիմիայի» պես թերապիան պահանջում է ուժերի կենտրոնացում, իսկ դրանք չի կարելի աջ ու ձախ սպառել»:
Զադորնովը այդ գրառումից հետո հազարավոր նամակներ է ստացել, ուր նրան զանազան բուժման մեթոդներ են առաջարկել: Գրողը խնդրել է, որ իրեն չանհանգստացնեն, թույլ տան անցնել բուժման կուրսը:
Գրողին մաղթում ենք առողջություն:
formulalubvi.com