Հիմա էլ Լենայի «Սիքստինյան կապելան». Կարմեն Դավթյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հիմա էլ Լենայի «Սիքստինյան կապելան». Կարմեն Դավթյան

Վ`այ, քո․․․ վա՜յ, վա՜յ՝
-Վա՜յ, քո․
-Էն Չերչիլն ասում ա՝
-Մտածում էի, կմեռնեմ ծերությունից, բայց երբ իմացա, որ Ռուսաստանը հացահատիկ ա սկսել ներկրել, հասկացա, որ կմեռեմ այդ լուրից․․․
Հ․Գ․
-Ես էլ մտածում էի, թե կմեռնեմ հիվանդությունից,
-Բայց հենց նոր պարզվեց, որ․
-Կմեռնեմ՝ Լենայի մասին նյութից, նրա լուսանկարներից․
-Ոնց ասում են` սա՝ վերջն ա, մարդիկ․․․
Հ․Գ․
-Լենան պառկել ա խորհրդարանի աշխատասենյակի բազմոցին՝ «գիրքա կարդում պոզայով»․․․
-Արա, բա ասֆալտին չէի՞ն պառկում․
-Թե իրենք՝ բազմոցին խալխը՝ ասֆալտին․

Հ․Գ․
-Լենայի՝ ձեռքերի նկարը՝ սևով սպիտակի ֆոնի վրա․
-Խորհրդավոոոո՜ր․․․
-Դալի, հարգարժան Դալի՝ շուռ եկեք հողի տակ, ու կողքի վրա լաց եղեք․․․
– «Ա լա» Դալիի՝ Վատիկանում պահվող Քրիստոսի հանգով այս նոր շեդևրի համար․
-Լենայի վաֆլիները՝ այդ ձեռքերով թխվա՜ծ․․․
-Լենին պապի, մի հարցրու մավզալեից՝
-Իսկ բռնե՞լ է Լենկան՝ թիթեռ, սիրել ծաղիկներ․․․
-Մինչ մեծ հրահանգի ի կատար ածումը․
-Թե ամեն խոհարարուհի տի քաղաքականություն անի․․․․
Հ․Գ․
Իսկ հիմա՝
-Կանգ ա՝ռ, ակնթարթ․․․ դու գեղեցի՜կ ես․․․
-Գյոթեն ու Ֆաուստը հուզված են ահավոր․
-Լենան լողավազանում, ջրի խորքերում լողում է ձկնեղ․․․
-Վերգիլիոս անջուր՝ էլ մի ուղեկցիր՝
-Դանթեի քելքով չքնաղ Լենային․
-Ջրի խորքերում, այլուր՝ ամենուր․
-Ու էլ մանավանդ՝
-Կենցաղի անհույս պարունակներում․
-Վոբշեմ՝ թիթիզություն էր նրա մանյուկյուրների ու պամադաների հավաքածուի ցուցադրությունը․․․
Հ․Գ․
-Իսկ այ, երեկոյան լույսերի ֆոնին
-Արված նկարին կնախանձեր ինքը՝ մեծն Ռաֆայելը՝
-Մարգարիտ Լութից վառված ասպետը․․․
Հ․Գ․
-Արա, բա մենք մեղք չե՞նք․․
-Իբր Նիկոլի պառկել-ծեփել-կրակելը․
-Այրայտաիս «որպիսիական» ճնշումները,
-Արսեն Թորոսյանի՝ հոգեբուժացումը․
-Էն մեկի մարիխուացումը․
-Քի՞չ էր․
-Հիմա էլ Լենայի «Սիքստինյան կապելան»՝
-Պտի վայելենք․․․
-Չե՞ք ասի՝ #Պո_չյոմ_օպիում

Կարմեն Դավթյան



Նման նյութեր