«Այս դարակազմիկ գրքից հետո իմանում եմ, որ մեր Նոյեմբերյանը հարևան Անդրոմեդայի գալակտիայի մոլորակներից է»
Advertisement 1000 x 90

«Այս դարակազմիկ գրքից հետո իմանում եմ, որ մեր Նոյեմբերյանը հարևան Անդրոմեդայի գալակտիայի մոլորակներից է»

«Այս դարակազմիկ գրքից հետո իմանում եմ, որ մեր Նոյեմբերյանը հարևան Անդրոմեդայի գալակտիայի մոլորակներից է: Չի՞ լինի Լյուբիկն ասեն, ոչ մի բան չգրի: Ինչքան հիշում եմ՝ նախկին գրածներն էլ պակաս տժժիկ չէին: Սա այն զեյնաբագետը չի՞»,- իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով այսօրվա հետևյալ հրապարակմանը.

Իջևանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը: Այս մասին տեղեկանում ենք Իջևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ գրված է. «Հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը շնորհակալություն է հայտնում Իջևանի համայնքապետարանին, Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գրքի լույս ընծայման համար»:

P.S. Համայնքապետարանի կայքը կարճ ժամանակ անց հեռացրել է այս գրառումը: