Politica.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` հոկտեմբերի 6-ին գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը քննում է նույն քննիչը, որը նախկինում քննել է հայտնի Հաց բերող Արթուր Սարգսյանի գործը:
Մայրապետյանը ձերբակալվել էր ՀՔԾ–ի կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38–311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառքի օժանդակություն)։ Հոկտեմբերի 9–ի երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշում կայացրեց Մայրապետյանին 2 ամսով կալանավորելու մասին։