Խոշտանգման զոհ դարձած Մարգարիտան խանդոտ ամուսնու դեմ ներկայացրել է 8 մլն ռուբլու փոխհատուցման պահանջ
Advertisement 1000 x 90

Խոշտանգման զոհ դարձած Մարգարիտան խանդոտ ամուսնու դեմ ներկայացրել է 8 մլն ռուբլու փոխհատուցման պահանջ

«Մերձմոսկվայի Օթելլոյի» զոհն իր բռնարարից պահանջում է 8 մլն ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Ընդ որում՝ այս գումարի մեջ ներառված չեն այն ծախսերը, որոնք կինը կատարել է բուժման եւ պրոթեզների համար:

Մերձմոսկվայի բնակչուհի Մարգարիտա Գրաչյովան 8 միլիոն 200 հազար ռուբլի բարոյական վնասի հատուցման պահանջն ներկայացրել է ամուսնու դեմ, ով կտրել է իր ձեռքերի մատները։ Համապատասխան միջնորդությունը դատարանը կցել է գործին։ Այս մասին հաղորդում է «Life Shot»-ը՝ նշելով, որ մեղադրյալը՝ Դմիտրի Գրաչյովը, միջնորդության դեմ չի առարկել։

Ավելի վաղ «Лайф» հաղորդել էր, որ 2017 թ. դեկտեմբերի 11-ին «Մերձմոսկվայի Օթելլոն» առեւանգել էր կնոջը՝ Մարգարիտային եւ տարել անտառ, որտեղ նրա ձեռքից վերցրել էր բջջային հեռախոսը, կապել ձեռքերը նախապես ձեռք բերած կպչուն ժապավենով և խոշտանգել նրան: Քննության տվյալներով, խանդոտ ամուսինը կացինով մոտ 10 հարված է հասցրել իր երկու որդիների մոր դաստակներին, մատներին։

Պարզվել է նաեւ, որ դրանից մոտ մեկ ամիս առաջ մեղադրյալը կրկին առեւանգել էր կնոջը, տեղափոխել անտառ և սպառնացել սպանել։ Կատարվածի մասին կինը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, սակայն այն պատշաճ ընթացք չէր ստացել։ Տեմուչը ներկայումս նշված գործով նույնպես ունի մեղադրյալի կարգավիճակ և մեղադրվում է անփութության մեջ։