НТВ-ի լրագրող Նիկիտա Ռազվոզժաևն ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հեռուստաընկերության մամուլի ծառայությանը։
«Սարսափելի դեպք է տեղի ունեցել։ НТВ-ում ցնցվել են տեղի ունեցածից։ Մենք ցավակցում ենք Նիկիտայի հարազատներին»,- ՌԻԱ Նովոստիին է ասել հեռուստաընկերության ներկայացուցիչը։
Ռազմոժաևը մահից առաջ գրառում է հրապարակել «Վկոնտակտե» սոցցանցում։
«Ես ձեր հույսերը չարդարացրի։ Իմ մտքերի հետ մենակ մնացի օտար քաղաքում։ Եթե ինձ մոտ լինեիք, ամեն ինչ այլ կերպ կլիներ»,- գրել է նա ծնողներին։
Լրագրողը դիմել է նաև սիրած աղջկան և ներողություն խնդրել ցավ պատճառելու համար։
«Ես երկար մտածեցի ու հասկացա, որ առանց քեզ կյանք չկա։ Երբեք չեմ գտնի մեկ ուրիշին, որ քեզ նման լինի։ Ես երազում էի քեզ հետ լինել, հավատում էի, որ կներես ինձ։ Սրա համար դու մեղավոր չես»,- ընդգծել է նա։
Ռազվոզժաևը հայտնի է 2017թ. Գորկու այգում տեղի ունեցած ծեծկռտուքից: Ուղիղ եթերի ժամանակ նրան մոտեցել էր անսթափ վիճակում գտնվող տղամարդը և հարվածել լրագրողի դեմքին: Նա ծնվել է 1993 թվականին Սարատովում։