89-ամյա իտալացին՝ Դոմենիկ Նատալին երկու անգամ կրակել է մարմնավաճառի ուղղությամբ, ով մերժել էր նրան։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ իտալացին վերջին երեք տարիների մշտապես օգտվել է նույն մարմնավաճառի ծառայություններից, բայց այդ անգամ աղջիկը մերժել է տարեց հաճախորդին, ինչից հետո վերջինս որոշել է վրեժխնդիր լինել։ Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է մերժումից հետո տղամարդը վերադառնում իր ավտոմեքենայի մոտ, վերցնում ինքնաձիգը և կրակում աղջկա ուղղությամբ։ Բարեբախտաբար՝ կրակոցը դիպուկ չի եղել և աղջիկան հաջողվել է դիմել փախուստի։ Այդ ընթացքում տարեց մարդը նորից է կրակել և կրկին վրիպել։
Այնուհետեւ տղամարդը փորձել է ինքնասպան լինել, ինչը հասցրել է կանխել անմիջապես դեպի վայր ժամանած ոստիկանությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, սպառնալու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ Պարզվում է՝ դեպքի նախորդ օրը պապիկը սպառնալից նամակներ է ուղարկել մարմնավաճառին՝ նրան մեղադրելով իր կյանքը քանդելու մեջ։
Դատարանում հոկտեմբերի 26-ին 89-ամյա իտալացին ընդունել է առաջադրված մեղադրանքը։ Իսկ փաստաբանը նշել է, որ կնոջ մահից հետո տարեց տղամարդը սթրես է ապրել, գտնվել հոգեպես անհավասարակշիռ վիճակում և սիրահարվել մարմնավաճառին։
Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին։