Հերպեսը հանգեցնում է ալցհեյմերի հիվանդությա՞ն
Advertisement 1000 x 90

Հերպեսը հանգեցնում է ալցհեյմերի հիվանդությա՞ն

Այն նույն վիրուսը, որը առաջացնում է մրսածություն շրթունքների վրա, ամենայն հավանականությամբ տեւական վնաս է հասցնում նաեւ մարդու գլխուղեղի վրա։ Այս բացահայտումը կարող է նոր հորիզոններ բացել ծերունական տկարամտության բուժման համար։ Այս մասին գրում է Ռութ Իցխակին Conversation կայքում։ Ամբողջ աշխարհում երեսուն միլիոն մարդ է տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ։ Ցավոք սա անբուժելի հիվանդություն է, եւ կան միայն դեղամիջոցներ, որոնք կարող են հիվանդության ախտանիշները թեթեւացնել։ Իցխակին, սակայն, գրում է, որ իր կատարած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այս հիվանդությունը կարելի է նաեւ բուժել։

«Ես ստացել եմ ներկա պահին ամենահիմնավոր ապացույցն այն բանի, որ հերպեսի վիրուսը կարող է դառնալ պատճառ Ալցհեյմերի հիվանդության համար։ Սա նշանակում է, որ ծերունական տկարամտության բուժումը կարելի է կազմակերպել արդյունավետ ու անվտանգ հակավիրուսային պրեպարատներով եւ գուցե նաեւ երեխաներին հակա-ալցեյմերային պատվաստումներ էլ կարողանանք անել»,- գրել է մասնագետը ներկայացնելով իր հետազոտությունն այս առնչությամբ։ Ըստ այդմ երեխաները դեռ վաղ մանկության տարիներին հիվանդանում է ВПГ-1 վիրուսով, որը պահպանվում է նյարդային համակարգում եւ ամեն անգամ սթրես տանելուց հետո վիրուսն ակտիվանում է եւ առաջացնում հերպես կամ շրթունքների մրսածություն։ Այս վիրուսն էլ, ըստ մասնագետի կապված է Ալցհեյմերի հիվանդության հետ։

hraparak.am