Կիևի հայ համայնքի ակտիվիստները քաղաքում սակուրաներ են տնկել ի հիշատակ Շառլ Ազնավուրի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կիևի հայ համայնքի ակտիվիստները քաղաքում սակուրաներ են տնկել ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Կիևի հայ համայնքի ակտիվիստները Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում, որտեղ հայկական խաչքար է կանգնեցված՝ սակուրաներ են տնկել՝ ի հիշատակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի:

Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծառերի տնկմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնների և ազգությունների վարչության պետ Անդրեյ Յուրաշը, Ուկրաինայի հայերի միության, ինչպես նաև Կիևի հայ համայնքի և երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ և Կիևի հայ սփյուռքի ակտիվիստներ:

Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառումները Կիևում սկսվել են հոկտեմբերի 1-ից: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ծաղիկներ էր խոնարհել Շարլ Ազնավուրի արձանի մոտ, որը գտնվում է Երևանի նույնանուն հրապարակում: Հոկտեմբերի 2-ին Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ծաղիկներ են դրվել, իսկ հոկտեմբերի 3-ին Օդեսայում ՀՀ հյուպատոսարանում և Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը բացվել էին սգո մատյաններ: