Գլենդեյլում բարձր դասարանցիներին, այդ թվում՝ հայերին, արգելվել է ֆուտբոլ խաղալ. աշակերտները բողոքի ակցիա են անցկացրել
Advertisement 1000 x 90

Գլենդեյլում բարձր դասարանցիներին, այդ թվում՝ հայերին, արգելվել է ֆուտբոլ խաղալ. աշակերտները բողոքի ակցիա են անցկացրել

Գլենդեյլի Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցի սաները բողոքի ակցիա են կազմակերպել`բողոքելով Միացյալ դպրոցական շրջանի որոշման դեմ, համաձայն որի՝ դպրոցի ամենամյա մարզական հանդիպումները չեղարկվել են:

Ինչպես նշում է foxla.com կայքը, ամեն ինչ սկսվել է հոկտեմբերի սկզբին, երբ դպրոցի տարածքում ֆուտբոլային թիմի հայ և սևամորթ, լատինամերիկացի ու այլ ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ դաժան ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչն էլ դարձել էր որոշ աշակերտների հեռացման պատճառ: Հայտնի է, որ ծեծկռտուքին առավելապես հայազգի աշակերտներ էին մասնակցել:

Նշվում է, որ տհաճ միջադեպից հետո դպրոցում չեղարկվել է չորս ֆուտբոլային հանդիպում:

Բողոքի ակցիային մասնակցող աշակերտները դպրոցի ադմինիստրատորների ու իրավապահների հսկողության ներքո քայլել են դեպի Գելնդեյլի Միացյալ դպրոցական շրջանի գրասենյակներ:

Միացյալ դպրոցական շրջանից հայտնել են, որ խաղերը չեղարկվել են անվտանգության նկատառումներով:

Ավելի վաղ որոշ ծնողներ լրատվամիջոցների հետ զրույցում ասել էին, որ դպրոցում էթնիկ լարվածություն կա հայ աշակերտների (դպրոցում ամենամեծ էթնիկ խումբը) և դպրոցի ֆուտբոլի թիմի այլ անդամների միջև:

tert.am