Բժիշկներն առնանդամ են ստեղծել առանց արական և իգական սեռական օրգանների ծնված տղամարդու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բժիշկներն առնանդամ են ստեղծել առանց արական և իգական սեռական օրգանների ծնված տղամարդու համար

Բժիշկներն առնանդամ են ստեղծել առանց արական և իգական սեռական օրգանների ծնված տղամարդու համար: Հիվանդը 23-ամյա Անիք Սոնին է, հայտնում է The Daily Mail-ը: Արական օրգանը ստեղծելու համար բժիշկներն օգտագործել են Անիքի ձեռքի մաշկը: Երիտասարդ տղամարդը էրեկցիան ստանում է պոմպի միջոցով:

Ինտերսեքսուալությունը մարդկանց մոտ սեռական նշանների տարատեսակություն է, որը չի մտնում սեռի մասին ավանդական բինարային պատկերացումների մեջ: Փորձագետների գնահատմամբ՝ բնակչության 0,05-1,7 տոկոսը ծնվում է ինտերսեքս տարատեսակով:

Ըստ ԴՆԹ անալիզի, որը կատարվել է Անիքի ծնվելուց հետո, նա տղամարդ է, քանի որ ունի XY քրոմոսոմներ: Նա իր առաջին վիրահատությանը ենթարկվել է 4-ամսական տարիքում:

Անիքը ստիպված էր հորմոններ խմել, ինչպես նաև մի շարք վիրահատությունների ենթարկվել: Բիոնիկ առնանդամ ստեղծելուց հետո նրա մոտ որոշ բարդություններ են զարգացել, սակայն հիմա բոլոր դժվարությունները հետևում են մնացել, և տղամարդը կարող է սեքսով զբաղվել:

Անիքը խոստովանում է, որ նախկինում դժվարանում էր հասարակությանն ադապտացվել, թե՛ նա, թե՛ նրա ընտանիքը ջանացել են նրա ինտերսեքսուալության մասին չազդարարել: «Ես հանկարծ հասկացա, որ չպետք է ամաչեմ այն հանգամանքից, թե ինչպիսին եմ ծնվել: Ես նորմալ եմ, ուղղակի արտասովոր եմ»,- ասում է Անիքը:

Հիմա երիտասարդը, սեփական խոստովանությամբ, բիոնիկ առնանդամի շնորհիվ իրեն իսկական կիբորգ է զգում:

med.news.am