
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փոխվարչապետ Ավինյանի խոսնակը ֆեյսբուքում պարզաբանել ա իրավիճակը, որտեղ փորձել ա ներկայացնել, որ երկու տասնակից ավելի ընկերությունների շարքում Տիգրան Ավինյանի ընկերության գրանտ ստանալը չի պարունակել որեւէ մութ բան, ամեն ինչ արել ա անկախ հանձնաժողովը, եւ այլն, եւ այլն: Մտածողության խնդիր ա: Հարգելիներս, գործընթացը մութ ա եղել, թե լույս, դա արդեն ոչ մեկին չի հուզում: Կա մի բան՝ փոխվարչապետին փաստացի պատկանող կամ նրա ընտանիքին պատկանող ընկերությունը պետական գրանտ ա ստացել էն պահին, երբ նա արդեն եղել ա փոխվարչապետ:
Հիմա էդ ստանալու պրոցեսը սկսել ա Երեւանի հիմնադրումից էլ առաջ, թե երբ, դա արդեն ոչ մեկին հետաքրքիր չի եւ չպետք ա հետաքրքրի: Հակակոռուպցիոն կառավարման մշակույթը էդպես պետք ա արմատավորվի, առանց ներման եւ բեկման: Թե չէ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն էլ երեւի հարստացել ա բոլոր ընթացակարգերով, ու Սերժ Սարգսյանն էլ ասում էր թղթերով ամեն ինչ կարգին ա»:
https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/2129232063767250