Օրվա մեծ մասը Թրամփն զբաղված է իր գործերով ու նախասիրություններով, այլ ոչ թե աշխատանքով. Politico
Advertisement 1000 x 90

Օրվա մեծ մասը Թրամփն զբաղված է իր գործերով ու նախասիրություններով, այլ ոչ թե աշխատանքով. Politico

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքային օրվա ընթացքում ոչ մի գրաֆիկի չի հետևում և ավելի շատ ազատ ժամանակ ունի, քան նախքան ինքը Միացյալ Նահանգների ցանկացած այլ ղեկավար: Այս եզրակացությանն է հանգել Politico թերթը, որն ուսումնասիրել է ԱՄՆ-ի ղեկավարի գրաֆիկը:

Հրատարակությունն օրինակ է բերում անցյալ երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 23-ը, երբ նախագահն ինը ժամ ազատ ժամանակ ուներ, մինչդեռ աշխատանքային գրաֆիկում գրանցված էր ընդամենը երեք ժամ: Թերթի տվյալներով՝ օրվա մեծ մասը Թրամփն անցկացրել է Twitter-ում, հեռախոսով հաղորդակցվել ընկերների հետ և հեռուստացույց դիտել, մինչդեռ նա եռակի պակաս ժամանակ Է հատկացրել պաշտոնական հանդիպումների, ճեպազրույցների և հրապարակային ելույթների համար:

Politico-ն գրում է, որ նույնիսկ Թրամփի դաշնակիցներն են գտնում, որ նրա աշխատանքի հիմքում ոչ թե երկարաժամկետ պլանավորումն է ընկած, այլ այսրոպեական մտահղացումները: Միևնույն ժամանակ վարչակազմի աշխատակիցներից ոմանք Թրամփին նկարագրում են որպես աշխատամոլի, որն ազատ ժամանակ զբաղված է հանդիպումների պլանավորմամբ, հեռախոսով փաստաբանների, նախարարների կաբինետի ադամների և այլ երկրների ղեկավարների հետ շփմամբ:

Նաև թերթը, վերլուծելով Թրամփի գրաֆիկը, հանգել է այն եզրակցության, որ նա ավելի շատ ժամանակ է ծախսում զանազան հանդիսավոր արարողություններում և մամուլի հետ հարցազրույցներում, քան հետագա քաղաքականության մշակման՝ իր հիմնական աշխատանքի համար: