
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ին, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 6-8 աստիճանով:
Երևանում` հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: