Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են նշել
Advertisement 1000 x 90

Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են նշել

Նորզելանդացի գիտնականներն Օտագոյի համալսարանից նոր հետազոտության մեջ պարզել են, թե ինչպես է վերջերս հայտնաբերված Սենեկա-Վալլի վիրուսը (մյուս անվանումը՝ Սենեկա հովտի վիրուս կամ SVV) պայքարում քաղցկեղի բջիջների դեմ: Այս մասին հայտնել է EurekAlert!-ը:

Մասնագետներն ուսումնասիրել են բարձր լուծաչափի էլեկտրոնային մանրադիտարկման պատկերները, որպեսզի վերլուծեն, թե ինչպես է վիրուսը գործում քաղցկեղի բջիջների ռեցեպտորների վրա: Նրանք հանգել են այն եզրակացության, որ Սենեկա-Վալլին չի վնասում առողջ հյուսվածքները և ANTXR2 գենը, որը գտնվում է դրանց մեջ:

Վիրուսը կապակցվում է սոսկ ANTXR1 սպիտակուցային ռեցեպտորի հետ, որը գտնվում է ախտահարված բջիջների մակերեսին: Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ Սենեկա-Վալլին արդյունավետ է քաղցկեղի դեմ պայքարում, սակայն երկու շաբաթվա ընթացքում օրգանիզմն իմունիտետ է արտադրում դրա նկատմամբ: Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ է վիրուսն այն կերպ վերափոխել, որպսզի առանց փոփոխությունների թողնվի սոսկ այն մասը, որը փոխներգործում է քաղցկեղի բջիջների հետ: «Ես հուսով եմ, որ այս արդյունքները կնպաստեն այն հետագա հետազոտություններին, որոնք միտված կլինեն քաղցկեղի բուժման համար վիրուսների մշակմանը»,- հայտարարել է պրոֆեսոր Մաթիաս Վուլֆը: