Ֆարել Ուիլյամսը Թրամփին արգելել է հանրահավաքների ժամանակ իր երգերը միացնել
Advertisement 1000 x 90

Ֆարել Ուիլյամսը Թրամփին արգելել է հանրահավաքների ժամանակ իր երգերը միացնել

Ամերիկյան հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսն արգելել է նախագահ Դոնալդ Թրամփին քաղաքական հանրահավաքներին իր երգերը միացնել, գրում է The Guardian-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ վերջերս Ինդիանա նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ միացվել էր Ուիլյամսի Happy («Երջանիկ») հիթը, ինչը զայրացրել է երգչին:

Ուիլյամսին դուր չի եկել այն փաստը, որ հանրահավաքին երգը միացվել է Փիթսբուրգի սինագոգում 11 մարդու կյանք խլած ողբերգական հարձակումից ընդամենը մի քանի ժամ անց:

«Ֆարելը Ձեզ թույլ չի տվել ու թույլ չի տա հրապարակայնորեն իր երաժշտությունը միացնել: Ազգայնականի ձեռքով 11 անմեղ մարդու սպանության օրը՝ Ինդիանայում կայացած քաղաքական հանրահավաքի ժամանակ, Դուք միացրել էիք Happy երգը: Սակայն այդ որբերգության օրը երջանիկ լինելու որևէ առիթ չկար: Մենք Ձեզ թույլտվություն չենք տվել նման առիթով այդ երգն օգտագործել»,-ասված է երաժշտի փաստաբանի նամակում:

Ավելի վաղ Թրամփին արգելել էին իրենց երգերն օգտագործել Սթիվ Թայլերը, Ադելը, Նիլ Յանգը, Rolling Stones-ն ու Queen-ը:

tert.am