Միջազգային արբիտրաժը ընկերության համար տարբերակներից մեկն է. «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն. armtimes.com
Advertisement 1000 x 90

Միջազգային արբիտրաժը ընկերության համար տարբերակներից մեկն է. «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն. armtimes.com

Տևական ժամանակ է՝ օդից կախված է Ամուլսարի հարցը: «Լիդիան Արմենիա» ընկերությանը հանձնարարվել է զերծ մնալ հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ կատարելուց, ինչը ամենևին էլ ընկերություն սրտով չէ: Դա ակնհայտ է դառնում նրանց ներկայացուցիչների տված հարցազրույցներից և պաշտոնական պարզաբանումներից: Ի վերջո, ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել ընկերությունը:

«Միջազգային արբիտրաժը ընկերության համար տարբերակներից մեկն է»,- այս մասին մեր զրույցում հայտարարեց «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Պարոն Ալոյան, արդեն շուրջ 2 ամիս է՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸին հանձնարարվել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: Այս որոշումից հետո ընկերությունն իր պաշտոնական պատասխանում նշել էր, որ Տեսչական մարմնի եզրակացությունն անպայման կբողոքարկի համապատասխան ատյաններում։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել մինչ այժմ:

– Նախ, ուզում եմ հիշեցնել, որ գործունեությունից ձեռնպահ մնալու վերաբերյալ տեսչական մարմնի հանձնարարությունը հիմնված էր ապօրինի ակտի վրա, որի հիմքում ենթադրության հիման վրա հայտնաբերված թիթեռն ու բույսն էին: Երկու ենթադրություններն էլ գնահատվեցին և հերքվեցին մեկ շաբաթ անց՝ Բնապահպանության նախարարության կողմից: Հաստատվեց, որ թիթեռը չի բնադրվում և ապրում Ամուլսարում, իսկ բույսը, որը հայտնաբերել են, կարմիր գրքի բույս չէ: Հետևաբար, որևէ իրավական հիմք չկար հանձնարարել մեզ ձեռնպահ մնալ գործունեությունից: Այդուհանդերձ, շինարարական աշխատանքները Ամուլսարում դադարեցված են: Բնապահպանության և ընդերքի տեսչությունը իր հանձնարարականը հետ չի կանչել, իսկ ճանապարհները ապօրինի փակած մի խումբ անձինք չեն հեռացվել, և օրենքը չի գործարկվել: Այդուհանդերձ, մենք համապատասխան վարչական վարույթ ենք դիմել տեսչական մարմնի որոշման դեմ, լսումներն առայժմ հետաձգվել են: Հայաստանում նման խտրական վերաբերմունքի ոչ մի այլ ընկերություն, իմ կարծիքով, չի արժանացել:

Ամբողջությամբ՝ armtimes.com



Նման նյութեր