«Քանյեն ցանկանում է, որ մենք 7 երեխա ունենանք». Քիմ Քարդաշյան
Advertisement 1000 x 90

«Քանյեն ցանկանում է, որ մենք 7 երեխա ունենանք». Քիմ Քարդաշյան

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Keeping Up with the Kardashians իրապատում շոուի նոր դրվագում խոստովանել է, որ ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ցանկանում է յոթ երեխա ունենալ:

Ինչպես նշում է Yahoo News-ը, երեք երեխաների մայրն այդ մասին պատմել է մտերիմ ընկերուհուն` Լարսա Փիփենին:

«Քանյեն ցանկանում է ավելի շատ երեխաներ ունենալ: Նա ինձ տանջում է: Նա ցանկանում է յոթ երեխա ունենալ ու կենտրոնացած է այդ թվի վրա»,- նշել է Քարդաշյանը:

Դրան ի պատասխան Փիփենը նկատում է, որ յոթ երեխա ունենալու միտքն ուղղակի խենթություն է:

«Այո, խենթություն է: Ես երբեք դրա մասին չէի մտածի, հատկապես նման աշխարհում ապրելու պարագայում: Ես կասկածներ ունեմ նորից երեխա ունենալու հարցում, քանի որ գիշերները չեմ քնում ու մտածում եմ՝ ինչպես են երեխաներս այս խենթ աշխարհում ապրելու»,- նշել է հայուհին:

Զույգն ունի երեք երեխա, որից կրտսերը ծնվել է փոխնակ մոր օգնությամբ:

tert.am