Աֆղանստանում տասնյակ մարդիկ են զոհվել ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Advertisement 1000 x 90

Աֆղանստանում տասնյակ մարդիկ են զոհվել ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով

Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արևմուտքի Ֆարահի նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով, աղետի պատճառները ճշտվում են: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտնել է Associated Press գործակալությունը:

Ուղղաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ի առավոտյան Անար-Դարայի շրջանում, օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Ավիաաղետի զոհերի թվում են բարձրաստիճան զինվորականներ և տեղական խորհրդի պատգամավորներ, ինչի մասին լրագրողներին հայտնել է «Զաֆար» 207-րդ բանակային կորպուսի մամուլի կենտրոնի ղեկավար Նաջիբուլա Նաջիբին:

Tolo News հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների թվում Է Ֆարահի նահանգի խորհրդի ղեկավար Ջամիլա Ամինին և 207-րդ բանակային կորպուսի փոխհրամանատար Նեմաթուլլահ Հալիլը:

Ariana News աֆղանական լրատվական պորտալը հայտնել է, որ միջադեպի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը: Թալիբները հայտարարել են, որ ուղղաթիռը խփվել է իրենց զինյալների կողմից:



Նման նյութեր