
Նախնական տվյալների համաձայն` պայթուցիկ սարքը եղել է մետաղորսիչի մոտ։
Արխանգելսկում, Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։
Նշվում է, որ մահացել է կենտրոնական մուտքի մոտ կանգնած տղամարդը։ Օպերատիվ արձագանքման խումբը դեպքի վայր է մեկնել։ Մարդկանց տարհանել են շենքից։
Նախնական տվյալներ համաձայն` պայթուցիկ սարքը դրված է եղել առաջին ու երկրորդ դռների արանքում` մետաղորսիչի մոտ։
Այժմ պողոտան փակ է։