Հենզել Մկոյանի եղբայրը տարածում է տեսագրություն, որտեղ երևում է, ինչպես են վնասում Սալոմե Զուրաբիշվիլու ընտրական պաստառները. armdaily.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հենզել Մկոյանի եղբայրը տարածում է տեսագրություն, որտեղ երևում է, ինչպես են վնասում Սալոմե Զուրաբիշվիլու ընտրական պաստառները. armdaily.am

Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղի ունեցած միջադեպում ընդդիմությունը մեղադրում է «Վրացական երազանքի» կողմնակիցներին: Կառավարող կուսակցությունը խոսում է նպատակաուղղված սադրանքի մասին:

Այս մասին հայտնում է 1tv.ge-ն Միջադեպի ժամանակ «Ուժը միասնության մեջ է» շարժման չորս ակտիվիստ հայտնվել են հիվանդանոցում: Միավորված ընդդիմության շտաբի մոտ տեղի ունեցած փաստն արդեն հետաքննում են իրավապահնները: Միավորված ընդդիմության ներկայացուցիչները ասում են, որ նրանց ակտիվիստների վրա հարձակվել են Սալոմե Զուրաբիշվիլու կողմնակիցները: «Վրացական երազանքի» ներկայացուցիչները տեղի ունեցածն անվանում են միավորված ընդդիմության սադրանք:

Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայրը, Մարտին Մկոյանը տարածում է հսկիչ տեսախցիկներով նկարահանված տեսագրություն, որտեղ նրա խոսքով, երևում է, ինչպես են միավորված ընդդիմության ներկայացուցիչները Մկոյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում պատռում և վնասում Սալոմե Զուրաբիշվիլու քարոզչական նյութերը, պաստառները: Ախալքալաքի մունիցիպալիտետում զարգացած իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը:

Խորհրդարանի անդամի խոսքով, միջադեպը, որը տեղի է ունեցել Ախալքալաքում հոկտեմբերի 29-ին, ուշ գիշեր, «Ազգային շարժման» և Գրիգոլ Վաշաձեի շտաբի անդամների կողմից կազմակերպված և կառավարվող սադրանք էր: Ինչպես ասում է Մկոյանը, նշված փաստը հաստատող տեսանյութում, որը տարածվում է համացանցում, մանրամասն երևում է, ինչպես են Վաշաձեի շտաբի անդամները հարձակվում Մկոյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում աշխատող անձանց վրա, նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլուն աջակցելու դեպքում, նրանց սպառնում ֆիզիկական հաշվեհարդարով և վնասում Զուրաբիշվիլու քարոզչական նյութերը:

«Սա ինքնաբուխ հարձակում չէր միայն մեկ օբյեկտի վրա: Նույն ավտոմեքենայով տեղաշարժվող անձինք նման հարձակում են իրագործել նաև այլ բենզալցակայանների վրա: Իսկ այսօր, հոկտեմբերի 30-ին, այն բանից հետո, երբ իմ կողմնակիցները հարձակվողներից պահանջել են բացատրություն, մեկնաբանություն, ի պատասխան կրկին ստացել են սպառնալիք և վիրավորանք, որը վերաճել է ֆիզիկական առճակատման»,- հայտարարում է խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը:

armdaily.am



Նման նյութեր