
Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը.
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել Հայաստանի hանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները»։