Գործազրկության մակարդակը 2018 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է
Advertisement 1000 x 90

Գործազրկության մակարդակը 2018 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի երկրորդ եռամսյակի զբաղվածության ցուցանիշները, որոնցից երևում է, որ երկրորդ եռամսյակում (հետհեղափոխական շրջանում) գործազրկության մակարդակը նվազել է։

Այսպես, ըստ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝

ՆԱԽԿԻՆ մեթոդաբանությամբ

Գործազրկության մակարդակը 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 15.7%՝ այս տարվա առաջին եռամսյակի 17.6%-ի և 2017 թվականի երկրորդ եռամսյակի 17.8%-ի դիմաց։

ՆՈՐ մեթոդաբանությամբ՝

Գործազրկության մակարդակը 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 20.2%՝ այս տարվա առաջին եռամսյակի 20.6%-ի և 2017 թվականի առաջին եռամսյակի 20.5%-ի դիմաց։

Աշխատուժի առաջարկը (տնտեսապես ակտիվ բնակչությունը) 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 1 մլն 173 հազար մարդ, որոնցից 936.6 հազարը՝ զբաղվածներ, 236.4 հազարը՝ գործազուրկներ։

Նշենք, որ նոր մեթոդաբանությա համաձայն՝ զբաղվածություն համարվում է աշխատանքի հինգ ձևերից միակը, որն իրականացվում է այլոց համար՝ վարձատրության կամ եկամտի դիմաց: Այսինքն՝ սեփական սպառման համար ապրանքների արտադրությամբ և ծառայությունների տրամադրմամբ, ինչպես նաև չվճարվող կամ կամավոր աշխատանքով զբաղվողները զբաղվածության մեջ չեն ներառվում։



Նման նյութեր