Միանձնուհին, ով 8 տարի մնացել է մենաստանը, կտրուկ փոխել է իր կենսաձեւը եւ դարձել պոռնոաստղ։ Նա խոստովանել է, որ քահանան փորձել է իրեն համոզել՝ ձեռնպահ մնալ այդ քայլից, բայց որոշման մեջ եղել է անկոտրուն։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։
Նախկին միանձնուհին պոռնոյի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, իսկ իր նոր մասնագիտությունը համարվում է արժանապատիվ։ Նա խոստովանել է, որ ամեն օր բավականություն է ստանում պոռնոգրաֆիայից և չնայած դրան շարունակում է հաճախել եկեղեցի և կիրակնօրյա պատարագներին։
Նա պատմել է, որ դպրոցում սովորելու ընթացքում հաճախ են իրենց այցելել միանձնուհիներ և այդ ժամանակ է հասկացել, որ ցանկանում է նրանց օրինակին հետեւել։
10 տարեկան հասակում աղջիկը գնացել է մենաստան և այնտեղ մնացել 8 տարի։ Ըստ նրա՝ մենաստանում իրեն երջանիկ է զգացել մինչեւ չի սիրահարվել հավատքի ուսուցչին և որոշել է փոխել իր կյանքը։
Նա տեղափոխվել է մեկ այլ քաղաք և աշխատանքի ընդունվել Nestle ընկերությունում, ապա ծանոթացել մոդելներ ընտրող մի տղամարդու հետ։ Վերջինս մոդելներ է փնտրել՝ տեսախցիկի առաջ մերկանալու համար։ Աղջիկը հերթագրվել է, մասնակցել ընտրական փուլին և նրան անմիջապես ընդունել են աշխատանքի։