Թբիլիսիի կենդանաբանական այգում հաջողությամբ հեռացրել են 23-ամյա Հրանտ փղի երկրորդ ժանիքը, նա արդեն ուշքի է եկել նարկոզից հետո: Այդ մասին ասված է Facebook սոցցանցում կենդանաբանական այգու էջում զետեղված հաղորդագրության մեջ: Բարդ վիրահատությունը կատարելու համար Հարավային Աֆրիկայից Վրաստանի մայրաքաղաք էին ժամանել գործի մասնագետներ՝ ստոմատոլոգ-վիրաբույժ և անեսթեզիոլոգ:







