
Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Սովետի ժամանակ, 70-ականների վերջերին, երբ կառուցվում էր Երևանի օդանավակայանի նոր մասնաշենքը՝ Մոսկվան չէր թույլատրել օդանավակայանը անվանակոչել որպես «Զվարթնոց», և այն տարիներ շարունակ այդպես էլ կրում էր «Արևմտյան» (Западный) ոչինչ չասող անվանումը:
Պարզվում է, կոմունիստական կայսրության գորշ կարդինալ Սուսլովն էր ասել՝ «Զվարթնոց անունից կրոնական ու ազգայնական շունչ է գալիս» և արգելել անվանափոխումը: Միայն 1982-ին, Սուսլովի մահից հետո, հայ ղեկավարների և մտավորականների համառ ջանքերի շնորհիվ, հնարավոր եղավ օդանավակայանին վերջապես տալ «Զվարթնոց» անունը»: