P.S… Կրկին գողացա վաղվա «Իրատեսից»․ կարդացեք անպայման․․
Իհարկե, կարելի է չերչիլանալ՝ կանխագծել, թե էլ ինչ ուժեր կմտնեն պառլամենտ, արդյո՞ք ՀՀԿ-ն այնտեղ ներկայացված կլինի և քանի պատգամավորով։ Արդյո՞ք գաղափարական կլինի ապագա պառլամենտում տնտեսության ոչ ևսացումը, Ղարաբաղը «տալու» «պահին» հակընդդեմ արգումենտները «երկաթյա» կլինեն, թե՝ ոչ, այդ «երկաթը» տաք-տաք կձուլեն ՀՀԿ-ականները, թե՝ «Սասնա ծռերը», որոնց ներկայությունը պառլամենտում պետք կգա կոշտ՝ ահաբեկչական ռետորիկայի, ինչու՝ չէ, պետք եղած դեպքում նաև գործողությունների համար։
Հե՝չ էական չէ։ Սակայն մի շատ էական՝ հոգևոր և ֆիզիակական աշխարհները միավորող, իրապես կարևոր հարց ուզում եմ ուղղել այս իշխանություններին․ երբ քաղաքական բարձր գիտակցությամբ, ժողովրդավարության անշեղ նորմերից, մարդեղենության պատվանդաններից ելնելով ազատ էիք արձակում «Ծռերին»՝ ահաբեչկություն իրականցրած, ՊՊԾ գրաված, մարդ սպանած։
Հետո էլ համաներման տակ «քաշում» նրանց։ Նույն «պահին» խիստ հետևողականորեն փակի տակ պահում Արցախի գոյամարտում կռված, վաստակ ունեցող, «տուշոնկա գողացած», սակայն դատական գործի մեջ այդ հանգամանքը չապացուցված, հիվանդ՝ շա՜տ հիվանդ, գրեթե մահամերձ մարդուն՝ Մանվել Գրիգորյանին․․․ ձգեմ պաուզան։
Որ Ղարաբաղը տաք, ձեն հանող չլինի՞։
Որ մի կերպ կարենաք հոկտեմբերի 27-ին առնչվող հայտնի ձայնագրությունը ձեռքից առնե՞նք։
Որ դրանով կարենաք՝ Քոչարյանի դեմ հարուցված չապացույցները իրեղեն դարձնե՞ք։
Չեք տեսնո՞ւմ՝ չի ստացվում…
Բայց հիշեք անպայման՝ Աստված ամեն բան է տեսնում է։