«Հայկ Կոնջորյանը` փոխված իրավիճակի հավաքական կերպար». Նարեկ Սամսոնյան
Advertisement 1000 x 90

«Հայկ Կոնջորյանը` փոխված իրավիճակի հավաքական կերպար». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանի հրապարակումը.

«Էս թեմային վաղուց էի ուզում անդրադառնալ` ՀՀԿ-ից փախած առնետների վարքը մեկնաբանելու համար, և, քանի որ ՀՀԿ-ից դեպի ՔՊ վազողների դեպքում առնետավազքը էություն է չէի անդրադառնում, բայց երեկ ԼՀԿ անդամ Հայկ Կոնջորյանն հասունացրեց այս գրառումը: Հայկին անձամբ չեմ ճանաչում և, անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր դառնալուց հետո իր արած առաջին «գործից» հետո ցանկություն էլ չունեմ ծանոթանալու, բայց արդյո՞ք բարոյապես ազնիվ է նրան մեղադրելը: Հայկը և իր նման շատ շատերը դաշտում գործում են իրենց առաջնորդների և ավելի բարձր լեվելի առաջնորդների կողմից թելադրված կողմնորոշիչներով: Եկեք խոստովանենք, որ Հայկն իրավունք ունի իր քաղաքական ապագան առավել «բարեկեցիկ» դարձնելու մասին մտածելու և դրան համապատասխան գործելու: Ոմանք սա դավաճանություն են համարում, ավելին երեկ Էդմոն Մարուքյանը խիստ «պատահականորեն» մի նմանատիպ աֆորիզմ էր տեղադրել իր էջում, բայց եկեք մի պահ նայենք հենց նույն Էդմոն Մարուքյանի քաղաքական հետագծին և Կոնջորյան Հայկի քայլի գնահատականը կբյուրեղանա միանգամից:

Էդմոնը իշխանափոխությունից առաջ խոսում էր «երրորդ ճանապահի» մասին, որն այդպես էլ չհասկացանք որն էր: Երբ Նիկոլ Փաշինյանը հաջողեց իշխանափոխությունը Էդմոնը միանգամից հայտնվեց հրապարակում և սկսեց այստեղ այնտեղ հարցազրույցներ տալ ու ասել, որ իրենք «թիկունքից օգնել են հեղափոխությանը», հետո Էդմոնը ԱԺ-ում դարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից մերժված, բայց Նիկոլի աղքատ բարեկամ ինքնաառաջադրված պատգամավոր: Նիկոլ Փաշինյանը հրապարակային ինչ ասես ասեց Էդմոնենց թիմին, բայց Էդմոնը անդրդվելի էր ու նորից շարունակում էր նույն` հաճոյանալու մարտավարությամբ: Բոլորդ հիշում եք չէ՞ ինչպես էր Էդմոն Մարուքյանը ՀՀԿ-ի կողմից «գաղտնի» ընդունված կանոնակարգ օրենքի օրը ՔՊ անդամ պատգամավորների կողքին կանգնած` ՔՊ-ից ավելի լավ հիմնավորում «հանցավոր հակահեղափոխականների» արածի ողջ դավադրությունն ընդդեմ «Երրորդ ճանապարհով» չգնացած Նիկոլ Փաշինյանի: Կարճ ասած Էդմոն Մարուքյանը ԼՀԿ-ի առաջին գործիչն է, որն անսկղզբունքայնություն է դրսևորել և դավաճանել իր սկզբունքներին և/կամ միթե՞ Էդմոնի պահվածքն ավելի հակասական ու ոչ սկզբունքային չէր, քան Հայկ Կոնջորյանինը:

Օրինակ ես կարծում եմ, որ Էդմոնն էլ կարող է հեշտ ու հանգիստ դուրս գալ ԼՀԿ-ից և միանալ Նիկոլ Փաշինյանին և հենց նույն պատճառաբանությամբ, որով Կոնջորյանը ճամբարափոխ եղավ:

Հայկ Կոնջորյանի քայլը որքան էլ օբյեկտիվ էր և խիստ համադրելի իր կուսակցության առաջնորդի թելադրած արժեքային համակարգի հետ, միևնույն է ապաքաղաքական և ոչ գաղափարական էր: Կոնջորյանի «բրուտոսացումը» ամբողջությամբ համադրելի է դաշտում տիրող խայտառակ բարոյալքվածության հետ, ավելին Կոնջորյանը էս առնետավազքի և համատարած «դավանափոխության» հավաքական կերպարն է և էս կերպարների հետ կողք կողքի ստիպված ենք ապրել ու գործել այնքան ժամանակ քանի դեռ ավելի որակյալ և պատասխանատու համակարգ չենք ձևավորել:

Հ.Գ. 11 տարի է էս դաշտում գործունեություն եմ ծավալում և քիչ թե շատ փորձառություն ունեմ ու տարբեր սերունդների հետ եմ շփվել, այսօր օրը մեջ տեսնում եմ, թե ինչպես են ինձ հետ 11 տարի ՀՀԿ-ականի կրծքանշանով հպարտ ման եկող երիտասարդները իրենց ՀՀԿ-ական լինելը ուրացել ու արդեն կա՛մ «քաղաքագետ» են, կա՛մ ՔՊ անդամ: Էս երիտասարդների վրա ՀՀԿ-ն ավելի մեծ ռեսուրս է ծախսել քան Էդմոնը Կոնջորյանի վրա և սրանց արածն ավելի անշնորհակալ և դավաճանական է, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում, անգամ իրենք` ՀՀԿ-ականները»:



Նման նյութեր