Կանադայում ճանապարհորդներին հաջողվել է արտառոց գեղեցկության ճերմակ որմզդեղների տեսանկարահանել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կանադայում ճանապարհորդներին հաջողվել է արտառոց գեղեցկության ճերմակ որմզդեղների տեսանկարահանել

Կանադայի Օնտարիո նահանգում ճանապարհորդները պատահաբար հանդիպել են արտառոց գեղեցկության ճերմակ որմզդեղների, որոնց հասցրել են տեսանկարահանել:

Համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են կենդանիներն առանց շտապելու հատում ճանապարհը:

«Ի՜նչ հրաշալի տեսարան»,- հրապարակմանը կից գրել է տեսանյութի հեղինակ Նիկոլ Լեբլանը:

Հայտնի է, որ ճանապարհորդները որմզդեղներին հանդիպել են կանադական Ֆոլեյեթ քաղաքից ոչ հեռու:

Նյութի մեկնաբանություններում սոցցանցի բազմաթիվ օգտատերեր իրենց հիացմունքն են հայտնել՝ խոստովանելով, որ երբևէ չեն տեսել նման որմզդեղների: Նույնիսկ որսի մեծ սիրահարները հույս են հայտնել, որ նման գեղեցիկ կենդանիներին ոչ ոք չի որսա: