«Ինչպե՞ս ասենք, որ նոր խորհրդարանը կարտահայտի հասարակական տրամադրություններն ու հասարակության քաղաքական կամքը…»
Advertisement 1000 x 90

«Ինչպե՞ս ասենք, որ նոր խորհրդարանը կարտահայտի հասարակական տրամադրություններն ու հասարակության քաղաքական կամքը…»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվս մեկ դիտարկում հին ընտրակարգով ԱԺ ընտրությունների մասին: Այդ տխմար ընտրակարգը այնպես է գրվել, որ ԱԺ-ն արտահայտի հասարակության ոչ թե քաղաքական (լայն իմաստով՝ տնտեսական, արտաքին, անվտանգության, սոցիալական, մշակութային քաղաքականությունները) տրամադրություները, այլ ախպերական, նյութապաշտական ու այլ կարգի տրամադրությունները: Դրանից զատ, կուսակցությունների համար այնպիսի բարձր ընտրագրավ ու դրա վերադարձելիության բարձր շեմ է դրվել, որ օբյեկտիվորեն ոչ բոլորը կարող են նման ռիսկի տակ մտնել:

Հիմա դե դուք ասեք՝ ինչպե՞ս են այսպիսի ընտրությունները լինելու ներկայացուցչական կամ ինչպե՞ս ասենք, որ նոր խորհրդարանը կարտահայտի հասարակական տրամադրություններն ու հասարակության քաղաքական կամքը… Ու այսքանից հետո նոր Ընտրական օրենսգիրքը տապալող ուժերն ասելո՞ւ են` մենք էլ ենք սպիտակ….

Հիշեք, թե ՀՀԿ-ն ինչ էր ասում՝ մի քաղաքականացրեք Ազգային ժողովը: Այս փիլիսոփայությամբ էլ օրենքն են գրել»:

Եւս մեկ դիտարկում հին ընտրակարգով ԱԺ ընտրությունների մասին: Այդ տխմար ընտրակարգը այնպես է գրվել, որ ԱԺ-ն արտահայտի…

Gepostet von Styopa Safaryan am Donnerstag, 1. November 2018



Նման նյութեր