Հայաստանի վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի եւ Նելլի Խերանյանիդուստրը՝ Անի Ներսիսյանը, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Պատճառըցածր աշխատավարձն է: Նշենք, որ Անի Ներսիսյանն արդեն 5 տարի է` աշխատում էԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես դասախոս, սակայն իվերջո որոշել է թողնել սիրած աշխատանքը, նշելով, որ «խղճուկ աշխատավարձով»այլեւս չի պատրաստվում դասավանդել: Դերասանների դուստրը բաց նամակով դիմել էնաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին ու կրթության եւ գիտության նախարարԼևոն Մկրտչյանին: Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցեց Անի Ներսիսյանի հետ:
– 5 տարի աշխատել եք եւ չեք դժգոհել, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ընդվզել:
– Պահողը եղել է սերը աշխատանքիս հանդեպ, իմ մասնագիտության հանդեպ, մասնավորապես, նամակում էլ եմ նշել, սերը իմ ուսանողների հանդեպ, որովհետև նրանց հետ կապվածությունը մեծ է եղել: Էդպես ամեն տարի ձգելով, մտածել եմ՝ լավ, մի բան կփոխվի, դե լավ, մի քիչ էլ սպասեմ, բայց ինչքա՞ն կարելի է: Էդպես անդադար կարելի է սպասել:
– 5 տարիների ընթացքում աշխատավարձի բարձրացում չի՞ եղել:
– Գիտեք՝ ամեն կիսամյակ փոփոխվում է՝ կապված դասաժամերի եւ ուսանողների թվի հետ, սակայն դա էական փոփոխություն չէ: Բոլոր դասախոսների մոտ էդ խնդիրը կա, ես դեռ ոչինչ, սկսնակ եմ` 5 տարի է` աշխատում եմ, բայց կան պրոֆեսոր մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են էդ ինստիտուտում եւ մեծ ավանդ ունեն, բայց ստանում են խղճուկ աշխատավարձ, ամոթ է էդ մարդկանց բացարձակ չգնահատել:
– Ձեզ ավագ գործընկերները Ձեր որոշման մասին տեղյա՞կ են, ինչպե՞ս են վերաբերվում, հնարավո՞ր է՝ միանան քեզ, օրինակ` գործադուլ սկսեք:
– Թեթև խոսակցություն եղել է, երբ ամբիոնի ժողով պետք է լիներ: Ես ամբիոնի ղեկավարին նույնիսկ ասում էի՝ եթե բոլորը դեմ են, բոլորս միասի՞ն նամակ գրենք, հարց բարձրացնենք, չաշխատենք, դաս չանենք, մի բան անենք, որ մենք էլ մեզ հարգենք, որ թեկուզ ինչ-որ քայլ ենք արել փոփոխության համար: Բայց դրանք եղել են թեթև խոսակցություններ, էսօր էլ իմ դիմում գրելը, դուրս գալը շատ արագ եղան, հիմա չգիտեմ՝ նրանք կբարձրաձայնե՞ն էդ մասին, թե՞ չէ: Չնայած բոլոր ժողովներում էդ մասին խոսվել է, ասվել, իսկ թե հասե՞լ է նախարարություն, Կառավարություն, ուզե՞լ են ինչ-որ բան փոխել, թե՞ չէ` տեղյակ չեմ: Կարող եմ ասել, որ բոլորն էլ բողոքում են, բոլորն էլ վատ վիճակում են, էնպես չի, որ միայն ես:
– Բայց կտրուկ քայլի դիմեցիք միայն Դուք, ճի՞շտ եմ:
– Գուցե եղել է, բայց ես տեղյակ չեմ:
– Դուք ի՞նչ եք պատրաստվում անել, որո՞նք են Ձեր հետագա քայլերը, սպասե՞լ վարչապետի արձագանքին:
– Դեռ չգիտեմ, երևի կսպասեմ արձագանքի, գուցե տեղ հասնի, գուցե հասկանան, որ էսպես անհնար է եւ ամոթ, որ մեր երկրի մանկավարժը ստանա խղճուկ աշխատավարձ:
Ամբողջությամբ՝ araratnews.am