«Հեղափոխության օրերին իրենց ներքնաշորերով կամեռաներն էին փակում, հիմա ինչպե՞ս եղավ, որ դրանք պետք են»
Advertisement 1000 x 90

«Հեղափոխության օրերին իրենց ներքնաշորերով կամեռաներն էին փակում, հիմա ինչպե՞ս եղավ, որ դրանք պետք են»

ԱԺ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում քննադատել է Նիկոլ Փաշինյանի կառավարության 6-ամսյա գործունեությունը՝ հայտարարելով, որ թռիչքաձև անկում է գրանցվել տնտեսությունում:

«Պառլամենտական ոճի մեջ մնալով՝ կներկայացնեմ իմ կարծիքը 6 ամսվա ընթացքում: Կխոսեմ ոչ թե օդից կախված լուրերով, այլ կոնկրետ փաստերով:

Երբ որ պարոն Փաշինյանն առաջադրվում էր վարչապետ, նա ասում էր, որ թռիչքային զարգացման փուլ է սպասվում: Ես, իհարկե, հեռու էի այն մտքից, որ վեց ամսվա ընթացքում մենք պետք է թռչեինք և ապրեինք դրախտում: Բայց, այնուամենայնիվ, որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել, ժողովրդի կենսամակարդակը լավացե՞լ է, թե՞ վատացել»:

Շարմազանովը ներկայացրեց, որ առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում երեք անգամ ներդրումները պակասել են ՀՀ-ում (100 մլն ԱՄՆ դոլարի դիմաց 9 մլն ԱՄՆ դոլար):

«Ներդրումային բում էինք սպասում հեղափոխությունից հետո, եկանք կանգնանք հեղափոխական ակնման առաջ:

Երկրորդ՝ ակնկալում էինք թռիչքային տնտեսական աճ: 2019թ.-ին մենք սպասում ենք 4,9 տնտեսական աճ: Ավելին, 2019թ. բյուջեի նախագծով երեք ու կես տոկոս գնաճ է նախատեսվում և զրո տոկոս աշխատավարձի բարձրացում:

Երբ որ հեղափոխություն դեռ չէիք արել, մեր օպոնենտները քննադատում էին մեզ՝ է՛լ կարմիր գծեր, է՛լ կամեռաներ:

Հիմա պարզվեց՝ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգեն, կամեռաներն էլ ոչ թե պետք է փակենք, այլ ավելացնենք: Բա հեղափոխության օրերին, հազար ներողություն, իրենց ներքնաշորերով կամեռաներն էին փակում, դրանով բողոք էին հայտնում, որ տեսախցիկները պետք չե՞ն»,- հայտարարեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսության ոլորտում էլ հեղափոխական մոտեցումները ոչ մի արդյունք չեն տվել:

galatv.am



Նման նյութեր