
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բաց հագուստով նկարահանվել է InStyle հանդեսի դեկտեմբերյան համարի շապիկի համար: Լուսանկարները ցանցում հայտնվել են հոկտեմբերի 31-ին:
Ֆոտոսեսիայի ժամանակ 49-ամյա դերասանուհին եղել է Valentino Haute Couture-ի կանաչ զգեստ-թիկնոցով՝ նախշակարված պայետկաներով, և պլատֆորմով բարձրակրունկ ոսկեգույն կոշիկներով: Զգեստն ամրացված էր միայն մեկ տեղում՝ Լոպեսի պարանոցին, և ամբողջովին մերկացրել է նրա մարմնի աջ մասը: «Ես հոգ եմ տարել իմ մասին, և այժմ դա երևում է»,- հայտարարել է դերասանուհին հանդեսին տված հարցազրույցում:
View this post on Instagram