Երկրի մասին եք հարցնում, գնացեք կենդանաբանական այգի. armdaily.am. (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երկրի մասին եք հարցնում, գնացեք կենդանաբանական այգի. armdaily.am.

Երևանն այս օրերին միավորել է տարբեր երկրների կենդանաբանական այգիների ղեկավարներին։ Քննարկվել է կենդանաբանական այգիների դերի կարևորությունը՝ վայրի բնության պահպանման և կենդանիների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) գործում: Պատվիրակները մասնակցում են Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների՝ ԵԱՌԱԶԱ-ի միջազգային համաժողովին, որը կազմակերպել և իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC-ն)՝ ՀՀ Բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից: Յուրաքանչյուր տարի, ԵԱՌԱԶԱ-ն համախմբում է ԱՊՀ և եվրոպական երկրների պատվիրակների և կենդանաբանական այգիների տնօրենների:

Մեր երկրում համաժողովը հրավիրվել է առաջին անգամ՝ մեկ հարկի տակ միավորելով շուրջ 80 կենդանաբանական այգի ներկայացնող 130 պատվիրակի: Քննարկվելիք թեման կենդանաբանական այգիների կարևորություն է՝ վայրի բնության պահպանման և կենդանիների վերաբնակեցման հարցում:

Մասնավորապես, թե ինչպիսի՞ն պետք է լինեն կենդանաբանական այգիների զարգացման ռազմավարական ուղղությունները, վայրի բնության պահպանմանն ուղղված՝ համատեղ ծրագրերը և այլն: Համաժողովի կարևորագույն հարցերից են վայրի կենդանիների անօրինական առևտրի խնդիրը և Կարմիր գրքում հայտնված հազվագյուտ կենդանատեսակների պահպանման գործում փորձի և գիտելիքների փոխանակումը: Համաժողովի մասնակիցները շրջել են մեր կենդանաբանական այգում։

Տպավորությունների, համեմատությունների վերաբերյալ Armdaily.am-ի հետ զրույցում կիսվել են մի շարք այգիների տնօրեններ։ Նրանք անհանգստացած են կենդանիների թրաֆիքինգից, ինչպես նաև սննդի և զվարճանքի զանազան վայրերում պահվող կենդանիներով։ Օտարերկրյա հյուրերին մեր կենդանաբանական այգին դուր է եկել։

Մանրամասները տեսանյութում՝