Սելֆիները սոցցանցերի անբաժանելի մասն են դարձել: Մեզանից շատերը գրեթե ամեն օր մի նոր սելֆի են հրապարակում Facebook-ում կամ Instagram-ում: Թվում է՝ դա անմեղ զվարճանք է, սակայն գիտնականները հետազոտություններ են անցկացնում՝ փորձելով պարզել՝ արդյոք չափից դուրս շատ սելֆիներհրապարակելը չի խոսում հոգեբանական խնդիրների մասին:
Քլիվլենդի համալսարանի գիտաշխատող Սքոթ Բեան ասում է, որ մարդիկ շատ հաճախ սելֆիներ են հրապարակում, որպեսզի բարձրացնեն իրենց տրամադրությունըկամ այլոց հետ մրցակցության մեջ մտնեն:
«Մարդիկ փորձում են իրենց սնուցել դրական լիցքերով, բայց կա նաեւ մրցակցության գործոնը: Մենք տեսնում ենք սոցցանցերում այլ մարդկանց ցուցադրած լավկյանքը եւ փորձում կրկնօրինակել՝ տպավորություն ստեղծելով, թե մենք էլ ենք այդ լավ կյանքով ապրում եւ հրապարակելով մեր լավագույն նկարները»,- ասում է նա:
Սքոթ Բեան նշում է, որ սեփական անձի վրա չափից դուրս կենտրոնացումը կարող է վատ զգացողություններ առաջացնել: Եվ մենք ստիպված ենք հաղթահարել այդզգացողությունները, երբեմն՝ ոչ այնքան առողջ կերպով:
«Երբ ինքնակենտրոնացումը հասնում է իր գագաթնակետին, մարդն սկսում է մտածել, որ իր հետ մի բան այն չէ, եւ առաջանում է մտահոգություն, տրամադրությանանկում»:
Ի դեպ, որոշ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սելֆիները, որոնք արվում են մոտ հեռավորությունից, շատ մարդկանց դրդում են պլաստիկմիջամտությունների դիմել, միայն նրա համար, որպեսզի լուսանկարներում լավ տեսք ունենան:
Սքոթ Բեան նշում է, որ սոցցանցերում «առողջ կյանք» վարելու համար կարեւոր է ինքնակառավարումը: Սա չի նշանակում, թե պետք է ընդհանրապես դադարենքսելֆիներ հրապարակել, պարզապես պետք է չկորցնել չափի զգացողությունը: