Թողարկվել է The Beatles խմբի նոր տեսահոլովակը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թողարկվել է The Beatles խմբի նոր տեսահոլովակը

Թողարկվել է բրիտանական լեգենդար The Beatles խմբի «Glass Onion» երգի տեսահոլովակը, գրում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ տեսահոլովակը նոր է, մինչդեռ երգը վերցված է «White Album» ձայնասկավառակից, որը լույս է տեսել 50 տարի առաջ:

Տեսահոլովակում կարելի է տեսնել եաժիշտների հազվագյուտ լուսանկարներ, որոնք վերածվում են անիմացիայի: Տեսահոլովակի վրա աշխատել են The Beatles խմբի նախկին մենակատար, բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին և փոփ-արտ նեոավանգարդիստական ուղղության հիմնադիրներից մեկը՝ բրիտանացի նկարիչ Ռիչարդ Համիլթոնը:

Նշվում է, որ «White Album»-ի հոբելյանական վերաթողարկված տարբերակը լույս կտեսնի նոյեմբերի 9-ին: