
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արտահերթ ընտրությունները նշանակված են և ուրեմն հեղափոխությունն ավարտված է:
Վերադառնում ենք այն հարաբերություններին, որոնք քաղաքացիական հասարակությունը պետք է ունենա իշխանության հետ: Հուսամ՝ առավել արդյունավետ, քան նախկին իշանությունների դեպքում:
Բնականաբար, պետք է իշխանություններին աջակցենք ժողովրդավարական բոլոր բարեփոխումների իրականացման հարցում»: