Ենթաակցիզային ապրանքների շրջանակը նախատեսվում է ընդլայնել: Շաքարի որոշակի պարունակություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները կարող են մտնել ակցիզային հարկի տակ:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը:
«Նոր ապրանքներ կրող են մտնել: Շաքարի որոշակի պարունակություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները կարող են մտնել ակցիզային հարկի տակ: Դա միջազգային պրակտիկայում ընդունված հարկատեսակ է: Շաքարի վնասակար քանակություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները միջազգային պրակտիկայում դառնում են ենթաակցիզային ապրանքներ: Մենք ինքներս են այդպիսի առաջարկով հանդես եկել»,- ասաց Անանյանը:
Նա շեշտեց, որ եթե չլիներ քաղաքական փոփոխությունների այս փուլը, ԱԺ-ում արդեն ներկայացրած կլինեին այս փաթեթի կոնսենսուսային տարբերակը, որ կա կառավարությունում:
Անանյանը նկատեց, որ այդ փաթեթը կարող են ԱԺ-ում քննարկել լավագույն դեպքում դեկտեմբերին, իսկ փոփոխությունների կարելի կլինի սպասել հուլիսից: