Տարոն Մարգարյանը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին
Advertisement 1000 x 90

Տարոն Մարգարյանը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին

Այսօր տեղեկություն շրջանառվեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունը դնելով Ավան վարչական շրջանում։

Սույն տեղեկությունը Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը կտրականապես հերքեց․

«Դա բացարձակ ապատեղեկատվություն է։ Նման քննարկում ընդհանրապես չի՛ եղել ու չկա՛, ըստ այդմ և նման որոշում չի կարող լինել»: Արթուր Գևորգյանը նաև հորդորեց զերծ մնալ բացարձակ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից։



Նման նյութեր