«Ոչ մի բան կիսատ պիտի չմնա. տականքն էլ, արդարն էլ թող մինչև վերջ բացահայտվեն»
Advertisement 1000 x 90

«Ոչ մի բան կիսատ պիտի չմնա. տականքն էլ, արդարն էլ թող մինչև վերջ բացահայտվեն»

Հրանտ Մելիք-Շահնազարյանի հրապարակումը.

«Երեկ մի երկու ժամ տարբերությամբ լրատվամիջոցները նախ հայտնեցին, որ Արա Մինասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել և հետախուզում հայտարարվել, ապա, որ պաշտոնից ազատել են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին։

Ասեմ չզարմանաք, բայց ես անգամ ուրախ եմ, որ «մեր ժամանակների հերոսներն» անցան էն գիծը, որից այն կողմ արդեն էլ հնարավոր չի լինի թաքցնել, որ իրենց նույնիսկ երազանքներն են սահմանափակ։ Անգամ, եթե այդ պահին Արցախում արձակուրդ են գնում ու խնդրում, որ մի երկու օր չանհանգստացնենք։ Չենք անհանգստացնի։ Ընդհանրապես չենք անհանգստացնի։ Որովհետև… դե ամեն ինչ պարզ է արդեն ձեզ հետ, էլ ի՞նչ անհանգստացնենք։

Այդ նույն գիծը դանակը ձեռքն առած վազողներին էլ եկեք չասփսոսանք։ Նրանք էլ են այս ժամանակների ծնունդը։ Դըմփ-դըմփ-հու, կյանքը հիասքանչ է։

Ոչ մի բան կիսատ պիտի չմնա։ Տականքն էլ, արդարն էլ թող մինչև վերջ բացահայտվեն։ Եթե դրա համար անգամ երկար ժամանակ պետք գա, ուրեմն պետք է սպասել։ Նեղությամբ լինի, դժվարությամբ թե տառապանքով, միևնույն է պետք է անցնել այդ ճամփան։ Դա է քավության ուղին։ Այդպես միայն կմաքրվենք։ Այլ կերպ չի ստացվի»։



Նման նյութեր