Տեխնոլոգիական հսկա Google ընկերության շուրջ 17,000 աշխատակից դուրս է եկել փողոց: Նրանք բողոքում են ընկերությունում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ:
«Նման պատմությունները շատ են, որոնց մասին ոչ ոք չի պատմում: Ահա թե ինչու է այսքան մարդ մասնակցում այս բողոքի ակցիային»,- ասում է ընկերության աշխատակցուհիներից մեկը:
Google-ի անձնակազմը վստահ է, որ կադրերի բաժնի աշխատակիցներն ընկերության կողմից են:
«Ես գնացի կադրերի բաժին: Առաջինն, ինչ նրանք արեցին, լռեցնելն էր: Նրանք հասկացրին, որ ես նրանց համար խնդիր եմ: Ասացին, որ այլևս թույլ չեն տա ինձ խոսել այն մասին, ինչ տեղի է ունեցել, և խորհուրդ տվեցին թերապիայի կուրսերի գնալ»,- պատմում է աշխատակցուհիներից մեկը: