Նոյեմբերի 2-ին, ժամը 22:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 1 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Դ. Խ., ծնված 1982 թ.) բեռնատարը (բարձված ցեմենտով) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. Դ. Խ.-ն տեղում մահացել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին՝ Մ. Ն.-ին (ծնված 1982 թ.), ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Դ. Խ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: