Դատախազ Պաբլո Տուրանոն փողերի լվացման մեղադրանքներ է առաջադրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի և նրա հոր դեմ: Նոյեմբերի 2-ին այս մասին հաղորդել է Todo Noticias հեռուստաալիքը:
Դատախազը խնդրում է կատարել «Լեո Մեսսի» բարեգործական հիմնադրամի գործունեության ստուգում, որը կարող էր օգտագործվել փողերի լվացման համար: Ինչպես կարծում է մեղադրող կողմը, նվիրատվությունները, որոնք ստացել է հիմնադրամը, փոխանցվել են օֆշորային գոտիների հաշիվներ: Այժմ դատարանը պետք է վճռի, թե կան արդյոք բավականաչափ հիմքեր հետաքննությունը շարունակելու համար:
Տուրանոն մեղադրանքներ է առաջադրել այն բանից հետո, երբ դատարանում ցուցմունքներ է տվել հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը: Նրա խոսքով՝ ստացված նվիրատությունները չեն օգտավործվել սոցիալական ծրագերի համար:
Արգենտինացի ֆուտբոլիստն արդեն օրենքի հետ խնդիրներ է ունեցել հարկերի չվճարման պատճառով: 2017 թվականին Բարսելոնայի դատարանը Մեսսիին դատապարտել է 21 ամսվա ազատազրկման հարկերի վճարումից խուսափելու համար: Այն ժամանակ նա խուսափել է բանտարկությունից՝ վճարելով 250 հազար եվրոյի տուգանք: