Որդեգրվող գյուղեր. champord.am
Advertisement 1000 x 90

Որդեգրվող գյուղեր. champord.am

Մի քանի տարի առաջ շրջանառվում էր մի թեզ, որ եթե սփյուռքի հայ մեծահարուստներից յուրաքանչյուրը Հայաստանի մեկական գյուղ որդեգրի, ապա գյուղերի կյանքը հիմնովին կփոխվի, ամեն գյուղում մի գործարան կբացվի ու մեծ քանակությամբ աշխատատեղեր կստեղծվեն:

Բայց արի ու տես՝ պարտադիր չէ, որ հայտնվի մի մեծահարուստ, ով իր գումարները կներդնի գյուղում: Բավական է ընդամենը մի խումբ երիտասարդներ իրենց գիտելիքները, կապերն ու հնարավորությունները մեկտեղեն և հեռու չի լինի այն ցանկալի ապագան, որտեղ համայնքի յուրաքանչյուր բնակիչ կլցվի ապագայի վառ հույսերով:

Հայաստանում մեծանում է մի երիտասարդություն, որն իր ծննդավայրը սիրելուց և զարգացնելուց բացի որդեգրում և իր ծննդավայրի չափ սիրում ու զարգացնում է մեկ այլ համայնք:

Այդպիսի առնվազն երեք հաջողված փորձ կա Հայաստանում, որոնք ցանկանում եմ ներկայացնել ձեր դատին․

Կալավան:

Կալավանը Գեղարքունիքի մարզի չքնաղ գյուղերից մեկն է՝ կորած անտառապատ լեռներում: Այսպիսի բազմաթիվ լեռնային գյուղեր կան, որոնցից Կալավանի բախտը հատկապես բերել է:

Կալավան տարեկան մոտ 2000 զբոսաշրջիկ է այցելում, որոնց մեծ մասը արտերկրից են: Այստեղ հնագիտական տուրիզմի սիրահարների համար իսկական դրախտավայր է: Եվ այս ամենն այն բանի շնորհիվ, որ Կալավանը ներկայացնելու և ներկայանալի դարձնելու համար ոչ մի ջանք չխնայեց Ռոբերտ Ղուկասյանը, որին հետագայում միացան իր ընկերներն ու Կալավանում կառուցեցին հյուրատներ՝ տուրիստական հոսքը սպասարկելու համար: Այս պահին այնտեղ կառուցվում է Գիտական և զբոսաշրջային կենտրոն, որը բացի զբոսաշրջային ենթակառուցվածք լինելուց դառնալու է գիտությամբ զբաղվողների սիրելի վայրը: Կալավանի մասին հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Ամբողջությամբ՝ champord.am