Լիլիթ Մակունցի ոճը` պաշտոնավարման ընթացքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լիլիթ Մակունցի ոճը` պաշտոնավարման ընթացքում

«Չի կարող այդպես լինել, որ ես, օրինակ, ժամանակի պակասի պատճառով չխնամված դուրս գամ տանից: Ժամանակը ինձ համար  արդարացում չէ վատ տեսք ունենալու համար»,- Wnews.am-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Կարևորում եմ նորաձևությունը և կարծում եմ, որ այն մշակույթի բաղկացուցիչ մասն է: Կարևոր է, թե ինչպես ենք ընդգծում մեր յուրօրինակությունը, ինչ տարրեր ենք առանձնացնում մեր հագուկապի, արտաքինի մեջ»,- մեզ հետ զրույցում ասել էր նա:

Մենք որոշեցինք ուսումնասիրել Մշակույթի նախարարի զգեստապահարանը. որոնք են նրա իմիջի բաղկացուցիչ տարերրը, ինչ է նա սիրում կրել, ինչով է առանձնանում: Համաձայնեք, արտաքին տեսքը քաղաքական գործչի իմիջի բավական կարևոր մասն է:

Լիլիթ Մակունցը սիրում է միատոն, չեզոք գույներ: Նրա զգեստապահարանում շատ են սև, սպիտակ, մոխրագույն գույները: Հաճախ է այս գույները համադրում միմյանց հետ կամ կրում սև, սպիտակ, մոխրագույն համադրությամբ պրինտեր:

Երբեմն այս գույները ՀՀ մշակույթի նախարարը կրում է total եղանակով:

Բայց մեզ դուր են գալիս Լիլիթ Մակունցի ոչ հաճախ հանդիպող, բայց վառ կերպարները: Հաճախ նույն սև ու սպիտակին կարելի է ավելացնել որևէ վառ աքսեսուար: Համաձայնեք, որ նախարարին սազում է վառ կարմիրը կամ նուրբ վարդագույնը:

Ինչպես նկատեցիք Լիլիթ Մակունցը սիրում է պիջականեր, բացի այդ սիրում է կրել փոքրիկ զարդեր` փոքրիկ, աննշան վզոց, մատանիներ: Նման զարդերը նախընտրում են թեթև և ակտիվ մարդիկ։ Նրանք լի են էներգիայով և կյանքին լավատեսորեն են նայում։ Նրանց համար դժվար չէ հինգ րոպեում հավաքվելն ու հանդիպման գնալը կամ անսպասելի որոշումներ կայացնելը։ Հաճախ նման մարդիկ համեստ են, դրա հետ մեկտեղ շփվող, բարի շրջապատի հանդեպ։