Իսպանիայում վնասազերծել են 5 միլիոն երվո գողանալ փորձող խմբավորումը
Advertisement 1000 x 90

Իսպանիայում վնասազերծել են 5 միլիոն երվո գողանալ փորձող խմբավորումը

Իսպանիայում վնասազերծվել է բանկային քարտերի կեղծմամբ զբաղվող հանցավոր խմբավորումը, որը գլխավորել է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար նախկինում դատվածը, հայտնել է երկրի Ազգային ոստիկանությունը:

Խմբավորման անդամներն զբաղվել են քարտերի կլոնավորմամբ: 19 մարդ է ձերբակալվել Մադրիդում, ասած է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Խմբավորման պարագլուխը եղել է մեկը, որն ավելի վաղ դատապարտվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար: Ընդհանուր առմամբ խմբավորումը փորձել է հինգ միլիոն եվրո հափշտակել բանկոմատների եւ առեւտրական կետրի միջոցով, սակայն վերջինիս հաջողվել է գողանալ սոսկ 500 հազար եվրո:

Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են ինչպես Իսպանիայի, այնպես է արտասահմանի բանկերի 20 հազար քարտերի տվյալներ:



Նման նյութեր