Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լեհ ակտիվիստների հետ հանդիպմանը զինվորական ապուր է կերել՝ օղու հետ, հայտնում է RT-ն:
Նախ՝ Զախարովան կենաց է ասում՝ առաջարկելով խմել «ծանոթության համար», ապա՝ ակտիվիստների հետ օղի խմում:
Փորձելով ապուրը՝ Զախարովան հետաքրքրվում է, թե ինչից է այն պատրաստված: «Բաղադրատոմսը գրեթե նույնն է, ինչ Հայրենական մեծ պատերազմի տարիներին»,- հավելել է ներկաներից մեկը:
Ավելի վաղ Զախարովան ակտիվիստների հետ հանդիպմանը պատմել էր, թե ինչպես է բռնաճնշումների ենթարկվել իր պապը:
168.am